12.01.2019 10:00

Մոուրինյոն պատրաստ չէ վերադառնալ Պորտուգալիա

Մոուրինյոն պատրաստ չէ վերադառնալ Պորտուգալիա

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պատրաստ չէ վերադառնալ Պորտուգալիա։ Նախօրեին լուր էր տարածվել, որ ֆուտբոլային «Բենֆիկա» ակումբի նախագահը  պատրաստ է հրավիրել պորտուգալացի մասնագետին աշխատանքի։

«Որպեսզի վերջ դրվի ապատեղեկատվությանը, ես ուզում եմ ասել. դեռևս ես մտադիր չեմ աշխատել Պորտուգալիայում»,- ասել է Մոուրինյոն։

Նա նշել է, որ «Բենֆիկա»-ի կողմից որևէ առաջարկություն չի ստացել։ Մասնագետն ընդգծել է, որ չի հաստատում և չի հերքում  սեփական կարիերայի հետ կապված որևէ առաջարկություն։