12.01.2019 10:30

Պեպե. «Ռեալ»-ը կենտրոնական պաշտպանների գերեզմանոց էր

Պեպե. «Ռեալ»-ը կենտրոնական պաշտպանների գերեզմանոց էր

«Պորտու»-ի նորեկ Պեպեն հիշել է, թե ինչպես է պորտուգալական ակումբից 2007 թվականին տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: 

««Ռեալ»-ը բոլոր կենտրոնական պաշտպանների համար, ովքեր այնտեղ էին գալիս, գերեզմանոց էր: Նրանցից ոչ մեկին չհաջողվեց ամրապնդվել կազմում: 

Սակայն «Պորտու»-ն ինձ լավ էր պատրաստել և ես «Ռեալ»-ի կազմում խաղացի 10 տարի: 

«Ռեալ»-ում շատ մեծագույն կենտրոնական պաշտպաններ կային՝ մեծ անուններով, բայց ոչ ոք չկարողացավ այնպես ամրապնդվել, ինչպես դա ես էի արել», - պորտուգալացու խոսքերն է փոխանցում Marca-ն: