12.01.2019 11:31

Football Espana. «Յուվենթուս»-ը մտադիր է թիմ հրավիրել Իսկոյին

Football Espana. «Յուվենթուս»-ը մտադիր է թիմ հրավիրել Իսկոյին

«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն կարիերան կարող է շարունակել Իտալիայում: Այս մասին տեղեկացնում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուս»-ը: Միևնույն ժամանակ, տրանսֆերն, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ թուրինցիներն առաջին հերթին մտադիր են հաջողությամբ ավարտին հասցնել Ռեմսիի տեղափոխության գործարքը:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն «արքայական ակումբ»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: