12.01.2019 12:00

A Bola. Մոուրինյոն մարզական մեկնաբանի կարիերա է սկսում

A Bola. Մոուրինյոն մարզական մեկնաբանի կարիերա է սկսում

Հայտնի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ժամանակավոր զբաղմունք է գտել: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 55-ամյա մասնագետը մտադիր է մարզական մեկնաբանի կարիերա սկսել և շուտով կմեկնաբանի Ասիայի Գավաթի հանդիպումները, որոնք հեռարձակվելու են beIN Sports հեռուստաընկերության եթերում: Սպասվում է, որ Մոուրինյոն կմեկնաբանի նաև «Չելսի»-ի և «Արսենալ»-ի միջև տեղի ունենալիք լոնդոնյան դերբին, որը կկայանա հունվարի 18-ին:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն նախորդ տարվա դեկտեմբերին հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: