12.01.2019 12:32

Ունաի Էմերի. «Արսենալը» հիմա չի կարող գնել ֆուտբոլիստների

Ունաի Էմերի. «Արսենալը» հիմա չի կարող գնել ֆուտբոլիստների

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտնել է, որ անգլիական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որեւէ խաղացողի չի գնի։

«Մենք չենք կարող հիմա գնել ֆուտբոլիստների։ Հնարավոր են միայն վարձակալության տարբերակներ։ Ոչինչ չգիտեմ Դենիսի Սուարեսի հետ կապված իրավիճակի մասին։ Գիտեմ, որ ակումբը փնտրում է խաղացողների, որոնք կկարողանային օգնել մեզ։ Խոսքը շատ լավ ֆուտբոլիստների մասին է։ Բայց գնելու հնարավորություն չունենք»,– Էմերիի խոսքը մեջբերում է Goal.com–ը։

Անգլիայի առաջնության 21 տուրից հետո «Արսենալը» 41 միավորով 5–րդն է։