12.01.2019 13:02

Ռաֆինյան կվերադառնա Բրազիլիա

Ռաֆինյան կվերադառնա Բրազիլիա

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» բրազիլացի պաշտպան Ռաֆինյան կվերադառնա հայրենիք, հաղորդում է գերմանական Bild–ը։

33–ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ֆլամենգոյում»։ Բանակցությունները վերջին փուլում են։ Ամռանն ավարտվում է Ռաֆինյայի պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Մյունխենյան ակումբը կփորձի արդեն այս ամիս վաճառել ֆուտբոլիստին։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ռաֆինյան մասնակցել է 9 հանդիպման, խփել է մեկ գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։