12.01.2019 13:30

Մարսելո Բյելսան կարող է Գաել Անդոնյանին տանել «Լիդս»

Մարսելո Բյելսան կարող է Գաել Անդոնյանին տանել «Լիդս»

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է նոր ակումբի միանալ: Նախորդ տարվա ամռանը ֆրանսիական «Մարսելից» հեռանալուց հետո 23-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է:

Լրատվամիջոցներին  հայտնի է դարձել, որ Անդոնյանը կարող է տեղափոխվել անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Լիդս», որը գլխավորում է «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան: Արգենտինացի մասնագետի հետ հայ պաշտպանն աշխատել է «Մարսելում»:

Անդոնյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ հայկական ակումբներ:

Հիշեցնենք, որ Գաել Անդոնյանը 2015 թվականին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում: Նախորդ տարի նա փորձաշրջան էր անցել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմում: