13.01.2019 09:00

«Արսենալ»-ի ֆուտբոլիստը մերժել է «Մոնակո»-ին

«Արսենալ»-ի ֆուտբոլիստը մերժել է «Մոնակո»-ին

Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսյելնին հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո»: Այս մասին տեղեկացնում է Tribalfootball-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբը պաշտոնական առաջարկով դիմել է 33-ամյա ֆուտբոլիստին, սակայն մերժում է ստացել: 

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել աքիլեսյան գարշապարի վիրահատությունից և ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 6 հանդիպման: