13.01.2019 09:30

Ita Sport Press. «Յուվենթուս»-ը բողոքարկել է «Ինտեր»-ի՝ 2005/2006 մրցաշրջանի չեմպիոնությունը

Ita Sport Press. «Յուվենթուս»-ը բողոքարկել է «Ինտեր»-ի՝ 2005/2006 մրցաշրջանի չեմպիոնությունը

«Յուվենթուս»-ը բողոքարկել է «Ինտեր»-ի՝ 2005/2006 մրցաշրջանի չեմպիոնությունը: Այս մասին տեղեկացնում է Ita Sport Press-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբի նախագահ Անդրեա Անյելին այս շաբաթ արդեն 2 դիմում-բողոք է ներկայացրել Իտալիայի Օլիմպիական կոմիտեին, ինչպես նաև երկրի ֆուտբոլի ֆեդերացիային: 

Հիշեցնենք, որ 2006 թվականին Ա Սերիայի տիտղոսը նվաճել էր «ծեր սինյորա»-ն, սակայն կոռուպցիոն սկանդալից հետո չեմպիոնի կոչումը տրվել էր միլանյան ակումբին, որը մրցաշրջանն ավարտել էր 2-րդ տեղում: