13.01.2019 10:00

Պաշտոնական. Մունիրը տեղափոխվեց «Սևիլիա»

Պաշտոնական. Մունիրը տեղափոխվեց «Սևիլիա»

«Բարսելոնա»-ի հարձակվող Մունիր Էլ-Հադադին կարիերան կշարունակի «Սևիլիա»-ում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ինչպես և սպասվում էր, տրանսֆերը կայացել է 1.05 միլիոն եվրոյի դիմաց, իսկ 23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 4.5 տարվա պայմանագիր: Հաղորդվում է, որ խաղացողն արդեն բարեհաջող բուժզննում է անցել:

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի սան է, ով «կապտանռնագույններ»-ի հիմնական կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2014 թվականին: