14.01.2019 10:30

Հովարդ . «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆուտբոլիստներին ազատեց ձեռնաշղթաներից

Հովարդ . «Մանչեսթեր Յունայթեդ»-ը  ֆուտբոլիստներին ազատեց ձեռնաշղթաներից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Թիմ Հովարդը հայտարարել է, որ իր նախկին թիմակից Ուլե-Գունար Սուլշերը հիանալի է կատարում «կարմիր սատաններ»-ի գլխավոր մարզչի պարտականությունները:

«Սուլշերը լավ տղա է: Նա հիանալի է հասկանում ակումբի հոգեբանությունը: Վստահ եմ՝ երբ նա խոսում է, ֆուտբոլիստները համակ ուշադրությամբ լսում են:

Կարծում եմ՝ Սուլշերը նույն բանն է անում, ինչը ժամանակին հիանալի կատարում էր Ալեքս Ֆերգյուսոնը: Նրանց փիլիսոփայությունը նույնն է. դիրքավորվել հակառակորդի կիսադաշտում, գործել արագ և անընդհատ գրոհել:

Նա խաղացողներին ազատել է ձեռնաշղթաներից և թույլ է տալիս բավականություն ստանալ խաղից»,- ամերիկացու խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ նորվեգացի մասնագետը մանչեսթերյան թիմը գլխավորելու է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն բացառված չէ, որ համապատասխան արդյուննքերի առկայության պարագայում ակումբի ղեկավարությունը որոշի թողնել նրան թիմի ղեկին: