14.01.2019 11:00

Վալվերդեն խոսել է տրանսֆերների մասին

Վալվերդեն խոսել է տրանսֆերների մասին

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հայտնել է, որ թիմը հարձակվողի է փնտրում: 

«Ես կցանկանայի թիմում հարձակվողի տեսնել: Մունիրի հեռանալուց հետո մենք ազատ տեղ ունենք:

Մենք մի փոքր հարձակման գծի խաղացողների կարիք ունենք», - իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում ESPN-ը: