14.01.2019 13:00

Յան Րայթ․ «Օզիլը հանդերձարանում Էմերիի մեծագույն խնդիրն է»

Յան Րայթ․ «Օզիլը հանդերձարանում Էմերիի մեծագույն խնդիրն է»

Անգլիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Յան Րայթն անդրադարձել է «Արսենալում» տիրող իրավիճակին՝ կապված թիմի կիսապաշտպան Մեսուտ Օզիլի և գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հարաբերությունների հետ։

«Այդ խոսակցություններն իրոք անհանգտացնող են։ Օզիլը դարձել է Էմերիի գլխավոր խնդիրը թիմի հանդերձարանում։

Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էր Օզիլը բացակայում «Վեսթ Հեմի» դեմ խաղի հայտացուցակից։ Աններելի է թիմում պահել ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստին և չհայտավորել նրան ԱՊԼ-ի խաղերին»,- ասել է անգլիացին։