14.01.2019 13:30

Դեշամի պատասխանը Բենզեմային

Դեշամի պատասխանը Բենզեմային

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հայտարարությանը:

Ժամանակին Բենզեման կարծիք էր հայտնել, որ Դեշամն իրեն չի հրավիրում ազգային հավաքական, քանի որ ենթարկվում է Ֆրանսիայի ռասիստական հատվածի ճնշումներին:

«Որոշ մարդիկ այնպիսի հայտարարություններ են անում, որոնք անցնում են ըմբռնման բոլոր սահմանները:

Ես երբեք չեմ մոռանա Բենզեմայի հայտարարությունը: Ինձ թվում էր, որ բոլոր սահմանները հատվել են: Երբ անցնում ես սահմանը, առաջանում է անդառնալիության վտանգ: Ես հավաքական եմ հրավիրում ֆրանսիացի ֆուտբոլիստների, հավաքականում խաղում են ֆրանսիացիները:

Ես երբեք ֆուտբոլիստներին հավաքական չեմ հրավիրել կրոնով կամ մաշկի գույնով պայմանավորված: Եվ հակառակը՝ ոչ ոք հավաքականից դուրս չի մնացել նման չափանիշների պատճառով»,- ասել է Դեշամը Europe 1-ի ռադիոկայանի եթերում: