14.01.2019 11:29

Գդանսկի քաղաքապետը մահափորձից հետո վիրահատվել է

Գդանսկի քաղաքապետը մահափորձից հետո վիրահատվել է

Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչը, որին դանակահարել էին բարեգործական համերգի ժամանակ, ծայրահեղ ծանր վիճակում է:

Կիրակի երեկոյան անծանոթ տղամարդը համերգի ժամանակ ներխուժել էր բեմ և հարյուրավոր մարդկանց աչքի առաջ դանակով մի քանի հարված էր հասցրել քաղաքապետին՝ գոռալով, որ իրեն ապօրինաբար դատապարտել են և խոշտանգել բանտում:

Հինգ ժամ տևած վիրահատության ընթացքում քաղաքապետին 41 բաժին արյուն են ներարկել: Բժիշկների խոսքով՝ 53-ամյա Ադամովիչը վիրավորվել է սրտից, վնասվել են նաև որովայնի օրգանները:

Ոստիկանությունը ձերբակալել է հարձակում գործած տղամարդուն՝ 27-ամյա տեղի բնակիչ, որը վերջերս է դուրս եկել բանտից: Որոշ տվյալների համաձայն՝ նա օգտվել է լրագրողական վկայականից, որպեսզի կարողանա մոտենալ բեմին:

Փոխանցում է BBC-ն: