14.01.2019 12:31

Պայթյուն Ռոստովի մարզի Շախտի քաղաքում

Պայթյուն Ռոստովի մարզի Շախտի քաղաքում

Ռոստովի մարզի Շախտի քաղաքում, ինը հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է մեկ մարդ, չորսը, հնարավոր է, փլատակների տակ են: Նախնական տվյալներով՝ բնակարաններից մեկում պայթել է կենցաղային գազը:

«Ավերված բնակարաններում 12 մարդ էր ապրում: Նրանցից յոթը փրկվել են, մեկը զոհվել է, մնացած չորսի ճակատագիրը դեռ պարզ չէ»,- հաղորդել է Ռուսաստանի ԱԻՆ-ը:

Գերատեսչության տվյալներով՝ զոհվածը կին է, որը եղել է շենքի իններորդ հարկում: Նույն բնակարանում են եղել նաև մի երեխա և տղամարդ, որոնք ողջ են:

«Հիմնական վարկածը գազի պայթյունն է: Ահաբեկչության վարկածը չի քննարկվում»,- տեղեկացրել է վթարի հետևանքների վերացման շտաբի ներկայացուցիչը:

Փոխանցում է BBC-ն: