14.01.2019 16:07

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:  

ՌԴ նախագահն իր հեռագրում նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ որ երկու երկրները տարբեր ոլորտներում արգասաբեր համագործակցության զգալի փորձ են կուտակել:

«Հուսով եմ, որ մեր երկխոսությունն ու համատեղ կոնստրուկտիվ աշխատանքը կնպաստի ռուս-հայկական դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, մեր եղբայրական ժողովուրդների շահերից է բխում»,- գրել է Պուտինը: