14.01.2019 16:49

Բելառուսի ընդդիմությունը պահանջում է կրճատել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը

Բելառուսի ընդդիմությունը պահանջում է կրճատել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը

«Բելառուսական ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը 2019 թվականը հայտարարել է բելառուսերենի տարի՝ այն համարելով ««Բելառուսի դեմ տեղեկատվական գրոհների ակտիվացման պայմաններում ազգային անվտանգության կարևորագույն գործոն»:

Ինչպես երևում է հայտարարությունից, կուսակցությունը երկրի բոլոր բնակիչներին կոչ է անում սովորել ու կատարելագործել բելառուսերենը և այն կիրառել կյանքի բոլոր իրադրություններում,  բելառուսախոս խմբեր ևշարժումներ ձևավորել  տարբեր մակարդակների ուսումնական հաստատություններում:

 Կուսակցությունը նաև բոլոր բելառուսներին կոչ է արել 2019 թ. հոկտեմբերին կայանլիք մարդահամարի ժամանակ բելառուսերենը նշել որպես մայրենի և առօրյա հաղորդակցության լեզու:

Բացի այդ, ընդդմադիր կուսակցությունը հանրապետության իշխանություններից պահանջել է սահմանափակել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը՝ դրանք փոխարինելով սեփական արտադրության հաղորդումներով կամ այլ երկրների հեռուստահաղորդումների համաչափ հավաքածուով:

Փոխանցում է Interfax-ը: