14.01.2019 17:37

Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. Aysor

Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. Aysor

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել:

Aysor.am-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:  Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ: