14.01.2019 17:59

Թրամփը The New York Times-ին նախատել է իրեն վարկաբեկող հրապարակման համար

Թրամփը The New York Times-ին նախատել է իրեն վարկաբեկող հրապարակման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական է անվանել նախորդ օրը The New York Times-ում հրապարակված հոդվածը, որում ասվում էր, թե ՀԴԲ-ն  հետաքննություն է անցկացրել Ռուսաստանի հետ պետության ղեկավարի՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող կապերի վերաբերյալ:

ՀԴԲ-ի հետաքննության համար առիթ է հանդիսացել Դոնալդ Թրամփի կողմից այդ  գերատեսչության տնօրեն Ջեյմս Քոմիի հեռացումը, հաղորդել է պարբերականը:

«Կարծում եմ՝ սա իմ կարդացած ամենավիրավորական հոդվածն է»,- Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը: Նա պարզաբանել է , որ Քոմիին ազատել է աշխատանքից, քանի որ նա «անտանելի ստախոս էր և սոսկալի վատ էր աշխատում ՀԴԲ տնօրենի պաշտոնում»:

«Ինքնին՝ The New York Times-ի հոդվածում արտահայտված այն միտքը, թե նախագահ Թրամփը վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը, ակնհայտորեն անհեթեթ է և արժանի չէ պատասխանի», - այսպես է հրապարակմանն արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Փոխանցում է Interfax-ը: