15.01.2019 17:08

Հաագայի դատարանն արդարացրել է Կոտ դ’Իվուարի նախկին նախագահին

Հաագայի դատարանն արդարացրել է Կոտ դ’Իվուարի նախկին նախագահին

Հաագայի միջազգային քրեական դատարանը Կոտ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին անմեղ է ճանաչել մարդկության դեմ հանցագործությունների մեջ:

Նախկին նախագահի դեմ մեղադրանքները հարուցվել էին բռնության ալիքի վրա, որը Կոտ դ’Դիվուարում բարձրացել էր 2010 թ. ընտրություններից հետո, և որոնց արդյունքում զոհվել էր երեք հազար մարդ, ևս կես միլիոնը ստիպված լքել էին իրենց տները:

Գբագբոն ձերբակալվել էր 2011 թ. նախագահական բունկերում, ֆրանսիական զորքերի և ՄԱԿ-ի խաղաղարարների օգնությամբ, որոնք պաշտպանում էին ընտրված նախագահ Ալասսան Ուաթարին, որի հաղթանակը Գբագբոն հրաժարվում էր ճանաչել:

Լորան Գբագբոն երկրի առաջին նախկին առաջնորդն է, որ կանգնել է Հաագայի դատարանի առաջ: Դատարանը որոշել է, որ Գբագբոն մեղավոր չէ, քանի որ մեղադրական կողմը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել և հայտարարել է, որ նախկին նախագահը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Փոխանցում է BBC-ն: