16.01.2019 13:24

Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը

Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը վստահ է մեկնարկել Ավստրալիայի Բաց առաջնությունում` մեկնարկային խաղում 3:6, 6:3, 6:4, 6:3 հաշվով առավելության հասնելով Գերմանիայի ներկայացուցիչ Պետեր Գոյովչիկի նկատմամբ: Հանդիպումը տևել է 2 ժամ, 31 րոպե:

Սա թենիսիստների առաջին պաշտոնական հանդիպումն էր միմյանց դեմ: Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանում Խաչանովը ռակետը կխաչաձևի կամ ճապոնացի Յոսիխոտո Նոսիոկայի, կամ ամերիացի Տենիս Սանդգրենի հետ: