16.01.2019 13:22

Քենիայում հյուրանոցի վրա հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ

Քենիայում հյուրանոցի վրա հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում հինգաստղանի հյուրանոցի վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ, հաղորդել է տեղի ոստիկանությունը: 

Չորս հարձակվողներ նախորդ օրը ցերեկը ավտոմեքենայով  մոտեցել են հյուրանոցային համալիրին և կրակ բացել պահապանների ուղղությամբ, ապա ներխուժել են տարածք:

ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ զոհերից մեկը ԱՄՆ քաղաքացի է:

Սա վերջին հինգ տարիներին Քենիայի մայրաքաղաքում առաջին նմանատիպ հարձակումն է:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է սոմալիական ծայրահեղական «Աշ-Շաբաբ» խմբավորումը:

Քենիայի իշխանությունները կատարվածը դիտարկում են որպես ահաբեկչական գործողություն:

Փոխանցում է BBC-ն: