16.01.2019 13:55

Ուկրաինացի նավաստիների կալանքը երկարացրել են

Ուկրաինացի նավաստիների կալանքը երկարացրել են

Մոկվայի Լեֆորտովյան դատարանը մինչև ապրիլի 24-ը երկարացրել է ուկրաինացի զինծառայողների կալանքը, որոնք ձերբակալվել են Ուկրաինայի ՌԾՈՒ երեք նավերով սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ գործով:

ՀԴԲ-ի պահանջով, որն անցկացնում է այս գործով հետաքննությունը, դատական լսումներն անցկացվել են փակ ռեժիմով, միայն դատավարության կողմերի մասնակցությամբ, այնպես որ Ուկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Դենիսովան, որը ժամանել էր Մոսկվա, դատավարությանը մասնակցել չի կարողացել:

Ուկրաինացիները հրաժարվել են ցուցմունք տալուց: Պաշտպանությունը պնդել է, որ նրանք ռազմագերիներ են, որ ձերբակալվել են միջպետական հակամարտության ընթացքում, և պետք է գործը փոխանցել ռազմական դատարանին:

Փոխանցում է euronews-ը: