16.01.2019 14:44

Իրանական հեռուստաալիքի լրագրողին ձերբակալել են ԱՄՆ-ում

Իրանական հեռուստաալիքի լրագրողին ձերբակալել են ԱՄՆ-ում

Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է իրանական անգլիալեզու Press TV հեռուստաալիքի լրագրող և հաղորդավարուհի Մարիզե Հաշեմիին:

«Մեզ տեղեկացրին, որ լրագրող և հաղորդավար Մերիզե Հաշեմին ձերբակալվել է և կալանավորվել Վաշինգտոնում: Ձերբակալության պատճառները հայտնի չեն, նրան պաշտոնապես ոչ մի մեղադրանք չի ներկայացվել»,- տեղեկացրել է հեռուստաալիքն իր twitter-յան էջում:

Press TV-ի էջում նշվում է, որ ձերբակալությունը կատարվել է Սենթ-Լուիսի (Միսսուրի նահանգ) միջազգային օդանավակայանում, ապա լրագրողուհուն տեղափոխել են Վաշինգտոն, նա քննչական մեկուսարանում է:

Մարիզե Հաշեմին ծնվել է ԱՄՆ-ում: Նա Նահանգներ է ժամանել՝ հիվանդ եղբոր և մյուս ազգականների հետ տեսակցելու նպատակով: Մարիզեն հարազատների հետ հեռախոսազրույցում պատմել է իր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:

Փոխանցում է Interfax-ը: