16.01.2019 15:30

Հակաահաբեկչական գործողություն Կատալոնիայում

Հակաահաբեկչական գործողություն Կատալոնիայում

Բարսելոնայում և Իգուալադա բնակավայրում հակաահաբեկչական գործողության շրջանակներում կատալոնական ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 17 մարդու: 

Կասկածյալները Ալժիրի և Մարոկկոյի քաղաքացիներ են, նրանք նախկինում պատասխանատվության են ենթարկվել գողության և կողոպուտի համար: Հետաքննության տվյալներով՝ նրանք ահաբեկչական գործողություն են նախապատրաստել, սակայն նրանց ծրագրերը դեռ նախնական փուլում են եղել:

Հատուկ գործողություններում ներգրավված է եղել իրավապահ մարմինների ավելի քան 100 աշխատակից:

Իսպանիայում այժմ հայտարարված է ահաբեկչական սպառնալիքի չորրորդ մակարդակ՝ հնարավոր հինգից:

Փոխանցում է euronews-ը: