17.01.2019 09:01

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հանդիպել է Վիսենտե Դել Բոսկեին

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հանդիպել է Վիսենտե Դել Բոսկեին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը:

Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Հունվարի 15-ին, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են Մադրիդի «Ատլետիկո» թիմի մարզմանը, իսկ երեկոյան հանդիպել Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: