17.01.2019 09:23

«Մարսելը» տարեկան 2 միլիոն եվրո կվճարի Բալոտելիին

«Մարսելը» տարեկան 2 միլիոն եվրո կվճարի Բալոտելիին

Ֆրանսիայի «Նիցայի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին մոտ է «Մարսել» տեղափոխվելուն, տեղեկացնում է France Football-ը:

Կողմերը փոխհամաձայնության են եկել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով: Բալոտելին անվճար կտեղափոխվի «Մարսել», որտեղ կստանա տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ:

Իտալացի հարձակվողը 2016 թվականից է խաղում «Նիցայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: