17.01.2019 11:28

«Բարսելոնա»-ի նախագահը հայտնել է, թե ով է հաջորդ մրցաշրջանում գլխավորելու ակումբը

«Բարսելոնա»-ի նախագահը հայտնել է, թե ով է հաջորդ մրցաշրջանում գլխավորելու ակումբը

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կշարունակի գլխավորել Էրնեստո Վալվերդեն: 

«Համոզված ենք, որ հաջորդ մրցաշրջանում Վալվերդեն մեզ հետ կմնա: Շւտով այս հարցը կքննարկենք նրա հետ: Հավատում ենք նրան և գոհ ենք նրա կատարած աշխատանքից: Մեզ դուր է գալիս, թե նա ինչպես է աշխատում: Վալվերդեն շատ լավ ծանոթ է ակումբի համակարգին, այնպես որ նրա հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

Հիշեցնենք, որ 54-ամյա մասնագետը կատալոնական գրանդը գլխավորում է 2017 թվականից: