17.01.2019 11:00

Էրիկսենը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Էրիկսենը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

«Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ:

AS-ը գրում է, որ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները վաղուց են ընթանում, սակայն կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ: Նշվում է, որ Էրիկսենը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որը հետաքրքրված է նրա ծառայություններով:

26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: «Տոտենհեմը» դանիացու տրանսֆերի համար պահանջում էր 250 միլիոն եվրո, սակայն իրադարձությունների այսպիսի զարգացումը զգալիորեն կնվազեցնի նրա տրանսֆերային գինը: