17.01.2019 12:35

Երկրպագուները մեղադրել են մեքսիկացի մրցավարին

Երկրպագուները մեղադրել են մեքսիկացի մրցավարին

Հազարավոր սիրիացի երկրպագուները իրենց բարկությունն են արտահայտել մեքսիկացի մրցավար Սեզար Ռամոսի նկատմամբ Ասիայի գավաթում իրենց երկրի՝ Ավստրալիայի ընտրանուց կրած 2:3 հաշվով պարտությունից հետո:

Մրցավարը այդ խաղում մի քանի սխալներ է թույլ տվել ի վնաս Սիրիայի հավաքականի:

Խաղից անմիջապես հետո ֆեյսբուք սոցցանցում մրցավարի էջը գտնելուց հետո սիրիացիները բացասական և հումորային մեկնաբանություններով են հեղեղել նրա էջը:

Մեքսիկացու վերաբերյալ լուսանկարը ունեցել է 170 հազար մեկնաբանություն, 32 հազար ռեակցիա, որոնցից 21 հազարը եղել են բարկություն արտահայտող ռեակցիա:

«Մենք չենք ների քեզ» «Դու սահմանափակ և երկերեսանի ես»: Նման մեկնաբանություններ են սիրիացի երկրպագուները ուղղել Ռամոսին:

Երկրպագուներից մեկը անգամ նրա լուսանկարում կանացի կեղծամ է ավելացրել: