17.01.2019 13:00

Australian Open. Ֆեդերերն ու Խաչանովը շարժվում են առաջ

Australian Open. Ֆեդերերն ու Խաչանովը շարժվում են առաջ

Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան:

Երկրորդ մրցախաղում հայ մարզիկը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի նկատմամբ՝ 6:3, 6:3, 6:3: Թենիսիստները կորտում անցկացրին 2 ժամ 3 րոպե:

Մոսկվացի 22-ամյա թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի կամ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը, կամ ավստրալացի Ջոն Միլմանը:

Australian Open-ի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը 7:6, 7:6, 6:3 հաշվով հաղթեց բրիտանացի Դանիել Էվանսին: Երրորդ շրջանում 37-ամյա շվեյցարացին կմրցի ամերիկացի Թեյլոր Ֆրիցը, որը պայքարից դուրս թողեց ֆրանսիացի Գաել Մոնֆիսին: