17.01.2019 13:38

Բեյլը հնարավոր է հեռանա «Ռեալից»՝ Բրեքսիթի պատճառով

Բեյլը հնարավոր է հեռանա «Ռեալից»՝ Բրեքսիթի պատճառով

Եթե Բրիտանիային չհաջողվի Եվրամիության հետ պայմանավորվել Բրեքսիթի պայմանների շուրջ, ապա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է հեռանալ ակումբից:

Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը:

Խնդիրն այն է, որ Միացյալ Թագավորության քաղաքացիները հնարավոր է 2019-ի ապրիլի 1-ից այլևս իրավունք չունենան աշխատել Եվրամիության տարածքում: Այդ դեպքում Բեյլը ստիպված կլինի լքել Իսպանիան և ամենայն հավանականությամբ կվերադառնա Անգլիա: