16.01.2019 17:34

Կին-տրանսգենդեր՝ Բավարիայի խորհրդարանում

Կին-տրանսգենդեր՝ Բավարիայի խորհրդարանում

Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում կաշխատի կին-տրանսգենդեր:

 «Միություն 90/ Կանաչներ» կուսակցությունից բավարական խորհրդարանի պատգամավոր Մարկուս Հանսերերն ընտրվել է 2013 թ.: Մի քանի շաբաթ առաջ, իր երկրորդ ժամկետն սկսվելուց հետո, նա խոստովանել է, որ իրեն կին է համարում:

Տեսսա Հանսերերը նոր կագավիճակով իր առաջին մամլո ասուլիսում Գերմանիային կոչ է արել օրենսդրական մակարդակով հեշտացնել սեռի փոփոխությունը: Այսօր դրա համար անհրաժեշտ է երկու բժշկի համաձայնությունը:

«Դա քմահաճույք չէ և ոչ էլ հիվանդություն: Բայց մեր հասարակության մեջ տրանսգենդերությունը մինչև հիմա տաբու է համարվում, այդ մարդիկ օտարված են հասարակական կյանքից, նախապաշարմունքները չեն անհետանում, տրանսգենդերները մինչև հիմա խտրական վերաբերմունքի են արժանանում»,- ասել է Հանսերերը:

Անցյալ ամիս բունդեսթագը հավանություն է տվել Գերմանիայի կառավարության ընդունած օրինագծին, որը քաղաքացիական ակտերի գրանցման գրքում թույլ է տալիս նշել երրորդ սեռ:

Փոխանցում է euronews-ը: