17.01.2019 13:01

Վստահության քվե. Մեյը մնում է իր պաշտոնում, Բրիտանիան՝ փակուղու մեջ

Վստահության քվե. Մեյը մնում է իր պաշտոնում, Բրիտանիան՝ փակուղու մեջ

Բրիտանիայի խորհրդարանը 19 ձայնի առավելությամբ մերժել է Թերեզա Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը: Հօգուտ Մեյի՝ քվեարկել է 325 պատգամավոր, դեմ՝ 306-ը:

Անվստահություն հայտնելու առաջարկով նախորդ օրը հանդես էր եկել ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը՝ այն բանից հետո, երբ երեքշաբթի երեկոյան Համայնքների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժել էր Բրիտանիայի կառավարության և Եվրամիության միջև համաձայնեցված պայմանագրի նախագիծը՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ:

Թեպետ Թերեզա Մեյի կառավարությունը Համայնքների պալատում հաղթել է վստահության  վերաբերյալ քվերակությունում, սակայն դա Brexit-ի հարցում Բրիտանիան դուրս չի բերում փակուղուց. Եվրամիության նկատմամբ դիրքորոշման ոչ մի տարբերակ կայուն մեծամասնության աջակցությունը չունի:

Փոխանցում է BBC-ն: