17.01.2019 13:29

Աղմկալի գողություն Լիսաբոնի հիվանդանոցից

Աղմկալի գողություն Լիսաբոնի հիվանդանոցից

Պորտուգալիայի հանրությունը վրդովվել է մայրաքաղաքի հիվանդանոցից թանկարժեք բժշկական սարքավորման գողության մասին լուրից:

Շաբաթվա սկզբին Լիսաբոնի Էգաշ Մոնիշի անվան կլինիկայի աղեստամոքսաբանության բաժնից անհետացել են էնդոսկոպիայի  համար նախատեսված սարքեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 300 հազար եվրո: 

Հիվանդանոցի ղեկավարության խոսքով՝ այդ սարքերն անփոխարինելի են ներքին օրգանների հիվանդությունների ախտորոշման հարցում: Սարքավորումները պահվում էին կոդավոր փականք ունեցող հատուկ սեյֆում, մի շենքում, որտեղ մուտքը սահմանափակ էր: Դատախազությունը ենթադրում է, որ կողոպտիչները գործել են աշխատակիցներից մեկի օգնությամբ և, ամենայն հավանականությամբ, կփորձեն սարքավորումները վաճառել երկրի սահմաններից դուրս:

Նման դեպքերը հազվադեպ չեն Եվրոպայում, հատկապես՝ Իսպանիայում, որտեղ գողացված բժշկական սարքավորումների իրացումը լավ կարգավորված է, և հիմնական նշանակետը Հարավային Ամերիկան է:

Փոխանցում է euronews-ը: