17.01.2019 15:00

Դեմոկրատները պահանջել են հարցաքննել Թրամփի և Պուտինի հանդիպումների թարգմանիչներին

Դեմոկրատները պահանջել են հարցաքննել Թրամփի և Պուտինի հանդիպումների թարգմանիչներին

Սենատի երկու կոմիտեները գլխավորող դեմոկրատները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով Կոնգրեսին ներկայացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ընթացքում աշխատած իր թարգմանիչներին հարցաքննելու հնարավորություն տալ, հաղորդել է The Hill-ը:

«Ձեր և Ռուսաստանի առաջնորդի հանդիպումների շուրջ գաղտնիության մակարդակը պահպանելու պատճառով մենք պնդում ենք, որ այդ հանդիպումներին մասնակցած թարգմանիչները, հատկապես՝ այն մարդը, որը թարգմանել է Պուտինի հետ Հելսինկիում ձեր հանդիպումը, անհապաղ հարցաքննվեն Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովների կողմից»,- ասվում է ուղերձում, որ ստորագրել են ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենդեսը և զինված ուժերի հանձնաժողովի ղեկավար Ջեք Ռիդը:

Նրանց կարծիքով՝ այն, որ ԱՄՆ նախագահը դրանք գաղտնի է պահում և նույնիսկ իր օգնականներին տեղեկություններ չի հաղորդել դրանց վերաբերյալ, «տագնապի տեղիք է տալիս» և կարող է վկայել « նախագահական և դաշնային գրառումների մասին ակտերի խախտման» մասին:

Պարբերականը նշում է, որ հայտնի չէ՝ արդյո՞ք Թրամփն այդպես է վարվել Պուտինի հետ զրույցի բոլոր հինգ դեպքերում: Սակայն աղբյուրները նշում են, որ բանակցությունների վերաբերյալ մանրամասն գրառումներ չեն գտել նույնիսկ Սպիտակ տան գաղտնի նյութերում:

Փոխանցում է Interfax-ը: