Թուրքիան և ԱՄՆ-ը բանակցում են Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցով

Անկարան և Վաշինգտոնը շարունակում են բանակցությունները Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն:
«Որտեղ են համընկնում կամ չհամընկնում մեր և ամերիկյան շահերը՝ հայտնի կդառնա բանակցություններից հետո: Երկու երկրների գլխավոր շտաբների ղեկավարներն արդեն բանակցություններ են անցկացրել Բրյուսելում, նրանք քննարկել են նաև ԱՄՆ զորքերի դուրսբերումը Սիրիայից, մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները նույնպես համագործակցում են: Անվտանգության գոտին կարևոր է խաղաղ բնակիչների համար, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի համար»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Սիրիայում անհրաժեշտ է 30 կմ խորությամբ բուֆերային գոտի ստեղծել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Ղալինը պաշտպանել է այդ գաղափարը՝ հավելելով, որ Թուրքիան կվերահսկի այդ գոտին զինվորականների և հետախուզության օգնությամբ, որոնք «կհամագործակցեն տեղի բնակչության հետ»:
Փոխանցում է ria.ru-ն: