17.01.2019 15:29

Ք. Տեր-Ստեփանյանն այլեւս Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը չէ

Ք. Տեր-Ստեփանյանն այլեւս Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը չէ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, Քրիստիան Տեր-Ստեփանյանին հետ է կանչել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնից: Սարգսյանն այդ հրամանագիրը ստորագրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: 

Մեկ այլ հրամանագրով, Սարգսյանը Տեր-Ստեփանյանին նշանակել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ):