17.01.2019 14:00

«Յուվենտուսը» Իտալիայի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

«Յուվենտուսը» Իտալիայի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

Հունվարի 16-ին Թուրինի «Յուվենտուսը» նվաճեց իր պատմության 80-րդ տիտղոսը:

«Ծեր սինյորան» Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց «Միլանին»: Միակ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Սա պորտուգալացու համար առաջին տիտղոսն էր Թուրինում: «Յուվենտուսն» իր պատմության մեջ 8-րդ անգամ է տիրանում այս մրցանակին, որը ռեկորդային ցուցանիշ է: