18.01.2019 09:00

Հենրիխ Մխիթարյանը մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ

Հենրիխ Մխիթարյանը մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ, հաղորդում է ակումբի կայքը։

29-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի նաեւ Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա հունվարի 19-ին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հունվարի 10-ին վերսկսել էր մարզումները վնասվածքից հետո: Նա վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին: