18.01.2019 11:30

«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է մեկնաբանություններ տալ ՈւԵՖԱ-ին

«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է մեկնաբանություններ տալ ՈւԵՖԱ-ին

 «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեղադրանքների առնչությամբ մեկնաբանություններ տալ ՈւԵՖԱ-ին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ՈւԵՖԱ-ն հարցում է ուղարկել անգլիական ակումբ և խնդրել է պարզաբանումներ կատարել գերմանական Der Spiegel պարբերականի հրապարակումների վերաբերյալ:

Ավելի վաղ Der Spiegel-ը գրել էր, որ 2013-2015 թվականների ընթացքում «քաղաքայինները» պարբերաբար խախտել են ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:

«Մանչեսթեր Սիթիից» չեն հերքել այդ տեղեկատվությունը, բայց նշել են, որ Der Spiegel-ը նման հրապարակում պատրաստել է գողացված տվյալների հիման վրա: Իր հերթին գերմանական պարբերականից հայտարարել են՝ տվյալները գողացված չեն, լրատվամիջոցը դրանք ստացել է «հուսալի աղբյուրներից»:

Այժմ ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկողության հանձնաժողովը քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ գործ սկսելու հարցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել եվրագավաթներին մասնակցությունից: