17.01.2019 17:15

ԱՄՆ-ում վախճանվել է աշխարհի խոշորագույն ներդրողներից մեկը՝ Ջոն Բոգլը

ԱՄՆ-ում վախճանվել է աշխարհի խոշորագույն ներդրողներից մեկը՝ Ջոն Բոգլը

Միացյալ Նահանգներում 89 տարեկանում վախճանվել է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ Vanguard Group-ի հիմնադիր Ջոն Բոգլը:

Բոգլը սրտի հետ կապված խնդիրներ ուներ, նա սրտի առաջին տագնապն ունեցել էր 30 տարեկանում, 1996 թ. սրտի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել:

Գործարարը Vanguard Group-ը հիմնադրել է 1975 թ.: Ինչպես հաղորդել է CNBC հեռուստաալիքը, առաջին տարում ընկերության կառավարմամբ ակտիվների չափը կազմել է 1,7 մլրդ դոլար: 2018 թ. այդ թիվը հասել է 5,1 տրիլիոնի:

1999 թ. Fortune-ը Բոգլին անվանել է 20-րդ դարի ներդրումային սեկտորի չորս հսկաներից մեկը, իսկ 2014 թ. Time-ն նրան ընդգրկել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում:

Փոխանցում է ria.ru-ն: