06.09.2012 15:37

ԼՂՀ միակ հեռուստաընկերությունը 2014-ին կհեռարձակվի արբանյակո՞վ

ԼՂՀ միակ հեռուստաընկերությունը 2014-ին կհեռարձակվի արբանյակո՞վ

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ԼՂՀ գործող կառավարության վերջին նիստի ժամանակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ 2014 թվականից ԼՂՀ-ն անցնելու է թվային հեռարձակման: «Դա թույլ կտա բարձրացնել հեռարձակման որակն ու պաշտպանվել հակառակորդի խանգարումներից: Գիտեք, որ մանավանդ սահմանամերձ շրջաններում անալոգային հեռարձակման ժամանակ միշտ լինում են պրոբլեմներ»,- հայտարարել է Հարությունյանը: Ilur.am-ի փոխանցմամբ, նիստում ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը հայտարարել է, որ 2008-ին ընդունված «ԼՂՀ Ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման զարգացման եւ թվային համակարգի ներդրման խրագրի հաստատման մասին» որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն, ծարգիրը պետք է իրականացվի 2012-14 թվականներին` 3 փուլով:

Ըստ այդմ, 2013-2014 թվականներին նախատեսվում է ապահովել Արցախի հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ԼՂՀ կառավարությունը հրավիրել է իր վերջին նիստը: Սեպտեմբերի 7-ին` ԼՂՀ նախագահի պաշտոնամուտով, Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` գործադիրը հրաժարական է ներկայացնելու: