19.01.2019 10:00

AusOpen. Ջոկովիչը պայքարից դուրս թողեց Ցոնգային

AusOpen. Ջոկովիչը պայքարից դուրս թողեց Ցոնգային

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը մրցեց ֆրանսիացի Ժո-Վիլֆրեդ Ցոնգայի հետ:

2 ժամ 12 րոպե տեւած պայքարում Ջոկովիչն առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 7:5, 6:4:

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Դենիս Շապովալովը (25):

Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 27-ին: Տիտղոսը պաշտպանում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: