23.01.2019 12:30

Australian Open. Կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին զույգը

Australian Open. Կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին զույգը

Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին չեխ Պետրա Կվիտովան ու ամերիկացի Դանիել Քոլինզը:

5-րդ շրջանում Կվիտովան 6:1, 6:4 հաշվով հաղթեց ավստրալուհի Էշլի Բերտիին, իսկ Քոլինզը 3 սեթում ուժեղ գտնվեց ռուս Անաստասիա Պավլյուչենկովայից՝ 2:6, 7:5, 6:1: