25.01.2019 11:00

Australian Open. Օսական ու Կվիտովան առաջին անգամ կխաղան եզրափակիչում

Australian Open. Օսական ու Կվիտովան առաջին անգամ կխաղան եզրափակիչում

Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն ճապոնացի Նաոմի Օսական ու չեխ Պետրա Կվիտովան:

Կիսաեզրափակիչում Կվիտովան 7:6, 6:0 հաշվով հաղթեց ամերիկացի Դանիել Քոլինզին, իսկ Օսական 3 սեթում ուժեղ գտնվեց նախորդ փուլում Սերենա Ուիլյամսին հաղթած չեխ Կարոլինա Պլիշկովայից՝ 6:2, 4:6, 6:4:

28-ամյա Կվիտովան ու 21-ամյա Օսական առաջին անգամ կխաղան Australian Open-ի եզրափակիչում: Եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա հունվարի 26-ին: