25.01.2019 11:38

Australian Open. Նադալը հաղթեց Ցիցիպասին

Australian Open. Նադալը հաղթեց Ցիցիպասին

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դարձավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում իսպանացի թենիսիստը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ՝ 6:2, 6:4, 6:0: Մրցախաղը տեւեց 1 ժամ 48 րոպե:

Եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի ու ֆրանսիացի Լյուկա Պուիի դիմակայության հաղթողը: