26.01.2019 11:30

Australian Open. Եզրափակիչում՝ Ջոկովիչ - Նադալ

Australian Open. Եզրափակիչում՝ Ջոկովիչ - Նադալ

Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը:

Երկրորդ կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը 6:0, 6:2, 6:2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Լյուկա Պուիին: Մրցախաղը տեւեց 1 ժամ 25 րոպե:

Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաեւ Ռաֆայել Նադալը, որը 3 սեթում վստահ հաղթանակ էր տարել Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ: Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 27-ին:

Հիշեցնենք, որ այս տարի Australian Open-ի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել 37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր  20-ամյա Ստեֆանոս Ցիցիպասին: