29.01.2019 11:44

Թեհրանը չի ծրագրում մեծացնել իր հրթիռների հեռահարությունը

Թեհրանը չի ծրագրում մեծացնել իր հրթիռների հեռահարությունը

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Թեհրանը մտադիր չէ մեծացնելու իր հրթիռների հեռահարությունը, սակայն շարունակում է աշխատել դրանց ճշգրտության ուղղությամբ: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:

«Իրանի համար չկան ո՛չ գիտական, ո՛չ էլ կազմակերպչական սահմանափակումներ՝ ռամական հրթիռների հեռահարությունը մեծացնելու համար: Սակայն Թեհրանը մտադիր չէ դա անել,- ասել է Շամհանին ու հավելել:- Իրանի պաշտպանական հայեցակարգի համաձայն՝ երկիրը մշտապես աշխատում է հրթիռների ճշգրտության մեծացման ուղղությամբ»:

Հունվարի 25-ին Reuters գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանին, տեղեկացրել էր, որ Փարիզը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ, եթե Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չլինի: Ի պատասխան՝ հունվարի 28-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բահրամ Հասեմին հայտարարել է, որ հրթիռային ծրագիրն անհրաժեշտ է Թեհրանին՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար, և դա բանավեճի առարկա չի կարող լինել:

Փոխանցում է tass.ru-ն: